Պատգամավոր Խաչատրյան. Եվրոպայում և այլ երկրներում Հայաստանին սկսել են խեթ նայել
 Պատգամավոր Խաչատրյան.  Եվրոպայում և այլ երկրներում Հայաստանին սկսել են խեթ նայել
14:01     09 02 2023    
Եվրոպայում Հայաստանին սկսել են խեթ նայել, ավելին՝ ոչ միայն Եվրոպայում, նաև Իրանում, ՌԴ-ում, դատելով ամեն ինչից՝ նաև ԱՄՆ-ում։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով հայկական մամուլին, այս մասին, այսօր՝ փետրվարի 9-ին, ԱԺ նիստում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը։

Նրա խոսքով, Հայաստանի և ՌԴ միջև հարաբերությունները երբեք այսքան լարված չեն եղել, ինչպես այսօր, դա նույնիսկ այսօրվա իշխանությունները չեն թաքցնում։

«Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի վերջին հայտարարությունը դրա վկայությունն է։ Կարևորը միայն այն չէ, թե ինչ ասաց Լավրովը, այլ՝ թե ինչու ասած»,- ասել է Խաչատրյանը:
Zinvor.info

Հեշթեգներ. Խաչատրյան   Հայաստան  


Լրահոս