Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն՝ վկայակոչելով հայկական ԶԼՄ-ներին, այս մասին Բեռլինում հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ գերմանացի գործընկեր Աննալենա Բերբոկի հետ համատեղ ճեպազրույցում։
Երևանը ներկայումս ուսումնասիրում է այս առաջարկները։
«Մենք Մոսկվայում պետք է հանդիպեինք Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, սակայն հայկական կողմը հետաձգեց իր մասնակցությունը։ Բայց, չնայած դրան, մենք մեր առաջարկները ներկայացրեցինք ադրբեջանական կողմին և վերջերս ստացանք պատասխան և նոր առաջարկներ Բաքվից խաղաղության պայմանագրի վերաբերյալ»,- ասել է նա։
Այժմ հայկական կողմը շարունակում է աշխատել տեքստի վրա։ ԱԳ նախարարի խոսքով՝ բանակցային գործընթացը կանգ չի առել, այն շարունակվում է, թեև ոչ այնքան սահուն։