Միրզոյան. Երևանը Բաքվից նոր առաջարկներ է ստացել խաղաղության պայմանագրի վերաբերյալ
  Միրզոյան.  Երևանը Բաքվից նոր առաջարկներ է ստացել խաղաղության պայմանագրի վերաբերյալ
17:52     07 02 2023    
Օրերս Հայաստանը՝ խաղաղության պայմանագրի հետ կապված ստացել է Ադրբեջանի հերթական առաջարկները:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով հայկական ԶԼՄ-ներին, այս մասին Բեռլինում հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ գերմանացի գործընկեր Աննալենա Բերբոկի հետ համատեղ ճեպազրույցում։

Երևանը ներկայումս ուսումնասիրում է այս առաջարկները։

«Մենք Մոսկվայում պետք է հանդիպեինք Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, սակայն հայկական կողմը հետաձգեց իր մասնակցությունը։ Բայց, չնայած դրան, մենք մեր առաջարկները ներկայացրեցինք ադրբեջանական կողմին և վերջերս ստացանք պատասխան և նոր առաջարկներ Բաքվից խաղաղության պայմանագրի վերաբերյալ»,- ասել է նա։

Այժմ հայկական կողմը շարունակում է աշխատել տեքստի վրա։ ԱԳ նախարարի խոսքով՝ բանակցային գործընթացը կանգ չի առել, այն շարունակվում է, թեև ոչ այնքան սահուն։
Zinvor.info

Հեշթեգներ. Միրզոյան   Հայաստան  


Լրահոս