Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այդ մասին գրում են հայկական լրատվամիջոցները։
Ըստ օրենսդրության՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ։
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի համաձայն՝ գլխավոր դատախազը և խորհրդարանականը պետք է հանդես գան քսան րոպեանոց ելույթով, որից հետո նրանց կարող են հարցեր տրվել։ Այնուհետև տեղի կունենա մտքերի փոխանակություն։ Դրանից հետո պատգամավորը և գլխավոր դատախազը կարող են հանդես գալ եզրափակիչ խոսքով։
ԱԺ որոշումը խորհրդարանական խմբակցության ղեկավարի դեմ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնության մասին ընդունվելու է գաղտնի քվեարկությամբ»։
Նշվում է, որ Ազգային ժողովը ստացել է գլխավոր դատախազի երեք միջնորդություն Օհանյանի դեմ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ։