Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ առանց հացահատիկի համաձայնագրի՝ աշխարհում պարենային լուրջ ճգնաժամ կլիներ։
«Մեր էներգետիկայի, առևտրի և տրանսպորտի նախարարների հետ մենք քայլեր ենք ձեռնարկում ինչպես էներգետիկ, այնպես էլ տրանսպորտային ուղիների ամրապնդման ուղղությամբ։ Տարածաշրջանային կայունությունը շատ կարևոր գործոն է։ Մենք ստեղծեցինք Թյուրքական պետությունների կազմակերպությունը՝ այն վերածելով միջազգային կազմակերպության։
Կա՞ մեզնից ավելի ակտիվ երկիր, որ դադարեցնի Ուկրաինայում պատերազմը։ Կա՞ երկիր, որն աշխատում է և արդյունքի հասնում։ Մենք գործում ենք ազնիվ և որևէ կողմ չենք բռնում։ Մենք չենք դադարեցրել պատերազմը, բայց կա՞ մեկ ուրիշը, ով կարող է սպառնալիքի նվազեցման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկել հացահատիկի գործարքների, գերիների փոխանակման, ատոմակայանների միջոցով։ Առանց հացահատիկի համաձայնագրի՝ աշխարհում պարենային լուրջ ճգնաժամ կլիներ։
Թուրքիան միջնորդ է Վենեսուելայից մինչև Սոմալի հակամարտություններում։ Երբ խոսքը գնում է միջնորդության մասին՝ առաջին երկիրը, որ գալիս է մտքիդ, Թուրքիան է»,- ընդգծել է Մևլութ Չավուշօղլուն։