Ադրբեջանի նախագահ. Հունաստանի և Բուլղարիայի միջև փոխկապակցման գծի բացումը կարևոր իրադարձություն էր
  Ադրբեջանի նախագահ.  Հունաստանի և Բուլղարիայի միջև փոխկապակցման գծի բացումը կարևոր իրադարձություն էր
14:00     03 02 2023    
Հունաստանի և Բուլղարիայի միջև փոխկապակցման գծի բացումը կարևոր իրադարձություն էր:

Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է՝ Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի 9-րդ և Կանաչ էներգետիկայի հարցով խորհրդատվական խորհրդի 1-ին նախարարական նիստի ժամանակ, հաղորդում է Zinvor.info-ն:

«Մյուս կարևոր ուղենիշը Հունաստանի և Բուլղարիայի միջև փոխկապակցման գծի բացումն էր, որն, իհարկե, ստեղծվել է «Հարավային գազային միջանցք» նախագծի շրջանակներում և որոշակիորեն դրա շարունակությունն է հանդիսանում»,- ասել է պետության ղեկավարը։

Նա ընդգծել է, որ դա հնարավորություն է տվել սկսել բնական գազի մատակարարումները Բուլղարիա, ինչպես նաև (այս գծով) դեպի հարևան երկրներ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ  


Լրահոս