Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է՝ Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի շրջանակներում 9-րդ և Կանաչ էներգետիկայի խորհրդատվական խորհրդի 1-ին նախարարական նիստի ժամանակ, հաղորդում է
Zinvor.info-ն:
«Դա հնարավոր է, քանի որ մենք դրա համար ռեսուրսներ ունենք: Մենք ունենք փոխադարձ քաղաքական կամք և փոխվստահության շատ բարձր մակարդակ»,- ասել է պետության ղեկավարը։
Նա ընդգծել է, որ «Հարավային գազային միջանցք» նախագծի հաջող իրականացման կարևոր գործոններից մեկը, ի լրումն տեխնիկական, երբեմն էլ՝ քաղաքական խնդիրների, որոնք լուծում են պահանջում, փոխադարձ վստահության բարձր մակարդակն է։ «Ես դա նույնիսկ կանվանեի փոխադարձ համերաշխություն, երբ մենք անմիջապես տեսնում ենք, որ ինչ-որ մեկը աջակցության կարիք ունի»,- հավելել է նախագահ Իլհամ Ալիևը։