Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին նախարարը հայտնել է Facebook-ի իր միկրոբլոգում։
Նախարար Պ.Սիյարտոն հայտնել է, որ Բաքվում է գտնվում՝ Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։
Նա ասել է, որ ՀԳՄ-ի հետ մեկտեղ Բաքվում կհավաքվեն նախարարները, որոնք հետաքրքրված են Կասպից ծովով էլեկտրահաղորդման գծի անցկացմամբ։ «Այստեղ կլինեն նաև Հարավարևելյան Եվրոպայի մեր գործընկերները։
Մենք հուսով ենք, որ կկարողանանք զգալի առաջընթաց գրանցել դիվերսիֆիկացման ծրագրերի կոնկրետացման գործում:
Ադրբեջանից բնական գազ ստանալը Կենտրոնական Եվրոպայում բնական գազի այլընտրանքային աղբյուրների առումով ամենաիրատեսական սցենարն է»,- ասել է Պետեր Սիյարտոն։