Իլհամ Ալիև. Ադրբեջանն ու Ռումինիան առաջ են շարժվում որպես ռազմավարական գործընկերներ
  Իլհամ Ալիև.  Ադրբեջանն ու Ռումինիան առաջ են շարժվում որպես ռազմավարական գործընկերներ
09:00     03 02 2023    
Ադրբեջանն ու Ռումինիան որպես ռազմավարական գործընկերներ առաջ են շարժվում:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է՝ Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը։

«Մենք հենց նոր շատ լավ քննարկումներ ունեցանք պարոն նախագահի հետ՝ մեր երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի շուրջ և վերահաստատեցինք մեր հարաբերությունների ռազմավարական նշանակությունը: Որպես ռազմավարական գործընկերներ՝ մենք առաջ ենք շարժվում։ Ես շատ լավ հիշողություններ ունեմ անցյալ դեկտեմբերին Բուխարեստ կատարած իմ այցից, և, իհարկե, այնտեղ ստորագրված փաստաթուղթն իսկապես նոր հեռանկարներ է բացում մեզ համար։ Մենք լայնորեն քննարկել ենք մեր հետագա քայլերը և այժմ պատվիրակությունների անդամների մասնակցությամբ կշարունակենք այդ աշխատանքը»,- ասել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս