Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն՝ հայկական ԶԼՄ-ներին հղումով, այս մասին որոշումն ընդունվել է հինգշաբթի Հայաստանի կառավարության նիստում։
Նախատեսվում է հավաքներին ներգրավել 3281 պահեստազորայինների՝ համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով (որից 232-ը՝ սպա)։ Պահեստազորի զինծառայողները ներգրավվելու են 25 օրը չգերազանցող ժամկետով։
Որոշակի քանակությամբ տրանսպորտային միջոցներ ներգրավվելու են ռազմատրանսպորտային պարտավորություններ ունեցող կազմակերպություններից։
Վեջին անգամ ուսումնամարզական հավաքն անցկացվել է 2022 թվականի սեպտեմբերի 29-ից նոյեմբերի 22-ը։