Ադրբեջանցի սակրավորները Քելբեջարի լեռներում մաքրում են ճանապարհները - ՏԵՍԱՆՅՈՒԹ+ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
 Ադրբեջանցի սակրավորները Քելբեջարի լեռներում մաքրում են ճանապարհները -  ՏԵՍԱՆՅՈՒԹ+ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13:10     02 02 2023    
Ադրբեջանական բանակի լեռնային և դժվարանցանելի տեղանքում տեղակայված զորամասերում ձեռնարկվում են միջոցառումներ՝ ցանկացած եղանակային պայմաններում ծառայողական և մարտական գործողությունները կազմակերպելու համար։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ մամուլի ծառայությունից, ինժեներական զորքերի պետական այլ կառույցների հետ փոխգործակցության արդյունքում՝ տարհանման ուղիները մշտական աշխատանքային վիճակում պահպանելու, տրանսպորտային միջոցների, մարտական տեխնիկայի անվտանգ ու շարունակական տեղաշարժն ապահովելու նպատակով, այս տարվա հունվարին Քելբեջարի, Լաչինի և Դաշքեսանի շրջանների ուղղությամբ ընդհանուր առմամբ ձնածածկույթից մաքրվել է մինչև 3600 կմ ճանապարհ։

Ազատագրված տարածքներում նախատեսված ինժեներական աջակցության աշխատանքները շարունակվում են։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս