Ադրբեջանի օմբուդսմենը նամակ է հղել Շվեդիայի օմբուդսմենին՝ Ղուրանի այրման հետ կապված
 Ադրբեջանի օմբուդսմենը նամակ է հղել Շվեդիայի օմբուդսմենին՝ Ղուրանի այրման հետ կապված
11:00     02 02 2023    
Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների հանձնակատար (օմբուդսմեն) Սաբինա Ալիևան նամակ է հղել Շվեդիայի իրավահավասարության հարցերով օմբուդսմեն Լարս Արենիուսին՝ Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան դիմաց Սուրբ Ղուրանը այրելու կապակցությամբ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են օմբուդսմենի գրասենյակում, Ս.Ալիևան մտահոգություն է հայտնել եվրոպական երկրներում իսլամաֆոբիայի տարածման կապակցությամբ։

Ադրբեջանի օմբուդսմենը հույս է հայտնել, որ Շվեդիայի իրավահավասարության հարցերով օմբուդսմենը կձեռնարկի անհրաժեշտ քայլեր՝ ապագայում նման դեպքերի կրկնությունը կանխելու և պատասխանատվության ենթարկելու նրանց, ովքեր կատարել են կրոնական երկպառակություններ առաջացնող գործողություններ:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Օմբուդսմեն  


Լրահոս