Հայաստանի պաշտպանության նախարարը որոշել է «շտկել բանակի ողնաշարը»
Հայաստանի պաշտպանության նախարարը որոշել է «շտկել բանակի ողնաշարը»
18:17     01 02 2023    
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ անակնկալ այցեր է կատարելու զորամասեր՝ ստուգելու ծառայության կազմակերպումը:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին գրում են հայկական լրատվամիջոցները:

«Անակնկալ այցով եղել եմ ՊՆ N զորամասում՝ հետևելով օրվա կարգացուցակով սահմանված ծառայության կազմակերպմանը։ Նման այցերը շարունակական են լինելու, իսկ դրանց նպատակն է տեղում ծանոթանալ զինծառայողների կարգապահության և բարոյահոգեբանական վիճակին, սոցիալ-կենցաղային պայմաններին, առաջնագծի կահավորմանն ու իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին», - գրել է Պապիկյանը։

Պապիկյանը վստահեցնում է, որ ծառայության նկատմամբ անտարբեր վերաբերմունք, ոչ կանոնադրային փոխհարաբերություններ, կարգապահության ոչ բավարար մակարդակ, այսպիսի և այլ թերություններ նկատվելու դեպքում պատասխանատուները խստիվ պատժվելու են։

Պաշտպանության նախարարի խոսքով` 2023 թվականը պետք է լինի սխալների խմբագրման, քրտնաջան աշխատանքի և բանակի ողնաշարը շտկելու տարի։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Բանակ  


Լրահոս