Հայաստանում վատացել է ռուսական ռազմաբազայի և խաղաղապահների հանդեպ վերաբերմունքը
Հայաստանում վատացել է ռուսական ռազմաբազայի և խաղաղապահների հանդեպ վերաբերմունքը
18:35     31 01 2023    
Հայաստանում վատացել է Ղարաբաղում գտնվող ռուս խաղաղապահների հանդեպ վերաբերմունքը, ինչի մասին են վկայում Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության կողմից անցկացված հարցման արդյունքները:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով հայկական մամուլին, ըստ հարցման արդյունքների՝ եթե 2020-ի նոյեմբերին հայաստանյան բնակչության 43,7%-ը հայտնել էր, որ «լիովին դրական» է գնահատում ռուսական զորախմբի տեղակայումը, իսկ 37,8%-ը՝ «ավելի շուտ դրական», ապա 2023-ի հունվարին հարցվածների միայն 18,3%-ն է «լիովին դրական» և 32,1%-ը «ավելի շուտ դրական» պատասխանել:

ՀՀ քաղաքացիների 18,3%-ը (2020-ին՝ 4,6%) պատասխանել է, որ խաղաղապահներին վերաբերվում է «ավելի շուտ բացասական», 29,6%-ը՝ (2020-ին՝ 5,8%) «լիովին բացասական»:

Ըստ «GALLUP International association»-ի իրականացրած հարցման արդյունքների՝ հայաստանյան բնակչության 31,44%-ը դրական է համարում Հայաստանում ռուսական 102 ռազմաբազայի տեղակայումը, 37,4 %-ը՝ բացասական:
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Ռուսաստան  


Լրահոս