Շարունակվում են կոմանդոսի մարտավարական-հատուկ վարժանքները
 Շարունակվում են կոմանդոսի մարտավարական-հատուկ վարժանքները
12:01     31 01 2023    
Ցամաքային զորքերի 2023 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ օպերատիվ ստորաբաժանումներում (կոմանդոս) շարունակվում են մարտավարական-հատուկ վարժանքները:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ ՊՆ-ին հղումով, իրական մարտի պայմաններում կոմանդոսները մշակում են հետախույզի ուղիների բացումը, արգելապատնեշի անցումը և այլ գործողություններ։

Հաջողությամբ կատարվում են նաև՝ ապաստարաններից և բնակավայրերում դիմակայող պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբի պաշարման և վնասազերծման խնդիրները։

Օպերատիվ ստորաբաժանումների (կոմանդոս) հետ վարժանքներում ուշադրությունը կենտրոնացված է՝ զինծառայողների անհատական կարողությունների և մարտական հմտությունների կատարելագործմանը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս