Թուրքիան և Ռուսաստանը Ղարաբաղի հարցով հատուկ համաձայնագիր կստորագրեն
 Թուրքիան և Ռուսաստանը Ղարաբաղի հարցով հատուկ համաձայնագիր կստորագրեն
14:25     10 11 2020    
Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարությունները նոյեմբերի 10-ին հատուկ համաձայնագիր կստորագրեն Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկող դիտորդական համատեղ կենտրոն ստեղծելու մասին:

Zinvor.info-ի փոխանցմաբ ՛ այս մասին հայտնում է Интерфакс-ը ՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրը:

Մոնիտորինգի կենտրոնի աշխատանքը կարգավորվում է ԱՀ Նախագահ Իլհամ Ալիեւի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարության հինգերորդ կետի հիման վրա:

Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Թուրքիայի խաղաղապահ ուժերը միասին կաշխատեն Լեռնային Ղարաբաղում:
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ռուսաստան   Ղարաբաղ  


Լրահոս