Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են պաշտպանական գերատեսչությունում, զորամասում, որտեղ կենտրոնացած են ամենաշատ թվով նորակոչիկներ, ստուգվել է անձնակազմի համալրման գործընթացը, հիմնական ուսումնական դասընթացներին նրանց մասնակցությունը, զորամասի բազմակողմանի ապահովումը:
Գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը պաշտոնատար անձանց հրահանգներ է տվել երիտասարդ զինվորների հայրենասիրական ոգով դաստիարակության, օրենսդրության և ռազմական կանոնակարգի պահանջների խստիվ պահպանման, ինտենսիվ մարտական պատրաստության կազմակերպման և անցկացման վերաբերյալ:
Այնուհետ ՊՆ ղեկավարությունն այցելել է Հայաստանի սահմանին տեղակայված կոմանդոսի զորամասեր և այլ զորամասեր, հետևել անձնակազմի լեռնային պատրաստության ինտենսիվ պարապմունքներին։
Վերջում Գլխավոր շտաբի պետը պաշտոնատար անձանց հանձնարարականներ է տվել զինծառայողների պրոֆեսիոնալ պատրաստվածության մակարդակի բարձրացման, զինվորների ուսուցման ու պարապմունքների ինտենսիվության ու որակի բարձրացման վերաբերյալ: