Կասպից ծովի ադրբեջանական հատվածում առկա է 157 ԳՎտ հողմային էներգիայի ներուժ. Իլհամ Ալիև
 Կասպից ծովի ադրբեջանական հատվածում առկա է 157 ԳՎտ հողմային էներգիայի ներուժ.  Իլհամ Ալիև
16:39     16 01 2023    
Ադրբեջանի ցամաքում առկա է 27 ԳՎտ հողմային և արևային էներգիայի ներուժ, 2020 թվականի Հայրենական պատերազմի ժամանակ ազատագրված տարածքներում՝ 10 ԳՎտ հողմային և արևային էներգիա, ինչպես նաև Կասպից ծովի ադրբեջանական հատվածում 157 ԳՎտ հողմային էներգիա։

Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում կայացած՝ Աբու Դաբիի կայուն զարգացման շաբաթվա պաշտոնական բացման ժամանակ ունեցած ելույթում, տեղեկացնում է Zinvor.info-ն։

Նշելով, որ ընդհանուր ներուժը կազմում է գրեթե 200 ԳՎտ՝ երկրի ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանին անհրաժեշտ են արտահանման բավարար քանակի ուղիներ։ Եվ, իհարկե, այս բոլոր նախագծերը պետք է իրականացվեն փուլ առ փուլ։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս