Իլհամ Ալիև. Բնական գազի արտահանման ծավալները կշարունակեն աճել
  Իլհամ Ալիև.  Բնական գազի արտահանման ծավալները կշարունակեն աճել
16:20     16 01 2023    
Ընդամենը երկու տարի առաջ Ադրբեջանն իր գործընկերների հետ ավարտեց էներգետիկ մեգա-նախագիծը՝ «Հարավային գազային միջանցքը», որը Ադրբեջանից մինչև Հարավային Եվրոպա ձգվող 3500 կմ երկարությամբ ինտեգրված խողովակաշարային համակարգ է:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում կայացած՝ Աբու Դաբիի կայուն զարգացման շաբաթվա պաշտոնական բացման ժամանակ ունեցած ելույթում։

«Մեր բնական գազի արտահանման ծավալներն աճում են՝ անցյալ տարվա 19 մլրդ խմ-ից այս տարի հասնելով 24 մլրդ խմ-ի։ Այս ծավալը կշարունակի աճել։ Ուստի նորից ուզում եմ ասել, որ մենք Ադրբեջանը տեսնում ենք որպես վերականգնվող էներգիայի աղբյուրների կենտրոններից մեկը՝ ոչ սեփական էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար։ Մենք դա անում ենք այլ պատճառներով, որոնք ես արդեն բարձրաձայնել եմ»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս