Ինչպես ՊՆ-ից հայտնել են
Zinvor.info-յին՝ խորհրդակցությանը մասնակցել են փոխնախարարները, զորատեսակների հրամանատարները, նախարարության գլխավոր վարչությունների, վարչությունների և ծառայությունների ղեկավարները, ինչպես նաև զորամիավորումների և զորամասերի հրամանատարները՝ տեսակապի միջոցով։
Նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի գերագույն հրամանատար Իլհամ Ալիևը վերջերս տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցի ժամանակ բարձր է գնահատել ադրբեջանական բանակի ծառայողական և մարտական պատրաստվածությունը և իրականացվող ռազմական բարեփոխումները, մասնակիցների ուշադրությանն է ներկայացրել Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից ադրբեջանական բանակի առջև դրված խնդիրները:
Այնուհետև իրականացվել է ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին և ռուսական խաղաղապահ զորախմբի ժամանակավոր վերահսկողության գոտում օպերատիվ իրավիճակի ծավալուն վերլուծություն։
Գեներալ-գնդապետ Զ. Հասանովը կոնկրետ հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների մարտունակության բարձր մակարդակի պահպանման ուղղությամբ՝ ցանկացած պահի հնարավոր սադրանքը կանխելու համար։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել անձնակազմի կողմից նոր սպառազինության և ռազմական տեխնիկայի ուսումնասիրությանը, դրանց պատշաճ շահագործման և արդյունավետ կիրառման նպատակով մասնագետների պատրաստմանը։