Ադրբեջանցի զինծառայողները Թուրքիայում ավարտել են Bayraktar անօդաչու թռչող սարքի կառավարման դասընթացը
 Ադրբեջանցի զինծառայողները Թուրքիայում ավարտել են Bayraktar անօդաչու թռչող սարքի կառավարման դասընթացը
11:52     14 01 2023    
«Baykar» ընկերությունում տեղի է ունեցել ադրբեջանցի զինծառայողների առաջին խմբի ավարտական արարողությունը, որոնք անցել են Bayraktar AKINCI անօդաչու թռչող սարքերի կառավարման դասընթացներ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը։

Արարողությանը մասնակցել է նաև Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան ռազմական կցորդ Մուշֆիգ Մամեդովը, ով դիպլոմներ և նվերներ է հանձնել շրջանավարտներին։



Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս