Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն՝ վկայակոչելով հայկական ԶԼՄ-ներին, այս մասին լրագրողներին ասել է Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։ Ավելի վաղ նոր նախաձեռնության մասին հայտնել էր գերատեսչության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Գերատեսչության փոխղեկավարի խոսքով՝ այս գաղափարի պատճառը եղել է՝ կանանց ակտիվությունը պաշտպանությանն ու անվտանգությանը վերաբերող հարցերում։ Նաև ՊՆ-ն ավելի վաղ կազմակերպել է հրաձգության դասընթացներ կանանց համար, և արդյունքները «հաճելիորեն զարմացրել են» ՊՆ ղեկավարությանը։ Հաշվի առնելով այս և այլ գործոնները՝ որոշում է ընդունվել քննարկումներ սկսել համապատասխան օրենսդրական նախաձեռնությունների շուրջ։ Սարգսյանի խոսքով՝ կանանց համար զինվորական ծառայությունը լինելու է բացառապես կամավոր:
«Որոշ իրավական ընթացակարգեր անցնելուց հետո օրինագիծը կներկայացվի հանրությանը, և բոլոր շահագրգիռ կողմերը հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց տեսակետները։ Մոտավոր նախագիծ արդեն ունենք, բայց ավելի կոնկրետ խոսելը դեռ վաղ է»,- ասել է նա։
Պաշտոնյան հավելել է, որ խոսքը՝ կանանց ներուժի օգտագործման մասին է զինված ուժերի մարտունակության բարձրացման համար։