Ալիև. Ղարաբաղի վերականգնումը և բանակի հզորացումը երկար տարիներ մեզ համար կմնան առաջնահերթություն
  Ալիև.  Ղարաբաղի վերականգնումը և բանակի հզորացումը երկար տարիներ մեզ համար կմնան առաջնահերթություն
10:54     11 01 2023    
Նվազագույն աշխատավարձի 15 տոկոսով բարձրացումը կոչված է մեղմելու գնաճի հետևանքները, նվազագույն աշխատավարձն արդեն հասել է 345 մանաթի։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասել է նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում՝ անդրադառնալով սոցիալական ապահովության ոլորտում ձեռնարկվող գործնական քայլերին։

«Դա մեզ գոհացնո՞ւմ է։ Իհարկե ոչ: Բայց մենք մեր հնարավորությունների սահմաններում քայլեր ենք անում, քանի որ, նորից եմ ուզում ասել, մեր ծախսերի հիմնական ուղղությունը Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի վերականգնումն է և բանակի ներուժի հզորացումը։ Այս երկու ուղղությունները մեզ համար երկար տարիներ մնալու են առաջնահերթություն»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս