Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։
Ընդգծելով, որ Զանգեզուրի միջանցքի շինարարության նախագիծն իր արտացոլումն է գտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ՝ երկրի ղեկավարը հայտարարել է. «Ճիշտ է, այնտեղ Զանգեզուրի միջանցք բառ չկա, որովհետև դրանից հետո «Զանգեզուրի միջանցք» տերմինը ես ներառեցի աշխարհաքաղաքական խոսույթում, ինչպես ասում են։ Սակայն, այնտեղ հստակ նշված է, որ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախչըվանի Ինքնավար Հանրապետության միջև պետք է լինի տրանսպորտային կապ, ու Հայաստանը պետք է դա ապահովի»:
Իլհամ Ալիևը նշել է, որ այսօր Հայաստանը փորձում է խուսափել դրանից, փաստացի, երկու տարուց ավելի է՝ չի իրականցնում ստանձնած պարտավորությունը: «Բայց դա մեզ չի կանգնեցնի։ Դա ռազմավարական ծրագիր է ոչ միայն Ադրբեջանի, այլև հարևան մի քանի երկրի համար, մեծ աշխարհագրության համար», - ասել է Ալիևը: