Ադրբեջանցիների վերադարձը Արևմտյան Ադրբեջան հայերի համար խնդիրներ չի ստեղծի․ Իլհամ Ալիև
 Ադրբեջանցիների վերադարձը Արևմտյան Ադրբեջան հայերի համար խնդիրներ չի ստեղծի․  Իլհամ Ալիև
09:07     11 01 2023    
Դեպարտացիայի ենթարկված ադրբեջանցիների վերադարձը Արևմտյան Ադրբեջան խնդիրներ չի ստեղծի հայերի համար, քանի որ նրանց վերադարձն այնտեղ չի նշանակում այնտեղ ապրող հայերի դուրսբերում։ Այդ գյուղերը դատարկ են և մենք, իհարկե, օգտվելու ենք մեր բոլոր հնարավորություններից:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այդ մասին ասել է նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։

«Ինչպես ժամանակին Ղարաբաղի թեման համախմբեց ողջ ադրբեջանական ժողովրդին, և մենք հասանք մեր նպատակին, նույն մոտեցումը պետք է տեսնենք այստեղ։ Իհարկե, լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքի կարիքը մեծ է ինչպես երկրում, այնպես էլ արտերկրում։ Ես իմ կարծիքը հայտնեցի նաև այս հարցում։ Այսինքն՝ պատրաստվում է շատ լայն ծրագիր»,- ասել է Ալիևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս