Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ-ի զորավարժություններից
 Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ-ի զորավարժություններից
14:50     10 01 2023    
Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժություն անցկացնելն այս տարի նպատակահարմար չենք համարում:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով հայկական լրատվամիջոցներին, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ՀԱՊԿ-ի «Անքակտելի եղբայրություն-2023» զորավարժությունները այս տարի կանցկացվեն Հայաստանում:

«ՀՀ պաշտպանության նախարարը ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ մենք Հայաստանի Հանրապետությունում նման զորավարժություններ անցկացնելը այս իրավիճակում նպատակահարմար չենք համարում։ Այդ զորավարժություններն այս տարի չեն կայանա»,- նշել է Փաշինյանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   ՀԱՊԿ  


Լրահոս