Փաշինյանի կուսակցությունը ընդդիմությանը կոչ է անում ներկա լինել ԱԺ հանձնաժողովների նիստերին
Փաշինյանի կուսակցությունը ընդդիմությանը կոչ է անում ներկա լինել ԱԺ հանձնաժողովների նիստերին
14:41     09 01 2023    
«Ընդդիմադիր պատգամավորներին 2023-ի սկզբի հետ կապված կոչ կանեի ԱԺ գալ»։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով հայկական ԶԼՄ-ներին, այս մասին հայտարարել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ անդամ Գևորգ Պապոյանը:

«Իմ կարծիքով` ոչինչ չարժեն նրանց ելույթները, եթե նրանք հաշվեքննիչ պալատի եզրակացության քննարկման ժամանակ չպետք է գան։ Կոչ եմ անում ընդդիմադիր պատգամավորներին ներկայանալ աշխատանքի` այն աշխատանքի, որի համար նրանք վարձատրվում են», - ասել է Պապոյանը:

Նրա խոսքով` ընդդիմադիրները պետք է գան ԱԺ և իրենց սուր հարցերն ուղղեն կառավարությանը, որպեսզի հանրությունն էլ ամբողջապես տեղեկություն ունենա այս կամ այն միջոցների ծախսման վերաբերյալ։ Նա նշել է, թե ընդդիմմությունն ունի լծակներ, որոնք չի ուզում օգտագործել, ինչը մտահոգում է իրենց։ Պապոյանը վստահեցրել է, որ իշխանությունը բավական քաղաքական կամք է դրսևորում նման հարցերը քննարկելու համար։
Zinvor.info

Հեշթեգներ. Փաշինյան   Հայաստան  


Լրահոս