Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է հայկական կողմի սուտը մեր բանակում կորուստների մասին
 Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է հայկական կողմի սուտը մեր բանակում կորուստների մասին
08:47     07 01 2023    
Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է հայկական կողմի սուտը մեր բանակում կորուստների մասին:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության պատասխանում՝ հայկական ԶԼՄ-ների տարածած այն տեղեկատվությանը, թե իբր ադրբեջանական բանակը կորուստներ է ունեցել 2022թվականին:

Զեկույցում նշվում է, որ հայկական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունը՝ 2022 թվականին ադրբեջանական բանակի կորուստների մասին չի համապատասխանում իրականությանը։

«Այս տեղեկատվությունը, որը ներառում է իրականությունը չարտացոլող շինծու թվեր, նպատակ ունի մոլորության մեջ գցել հանրությանը», - նշել են ՊՆ-ում։

Գերատեսչությունում հավելել են, որ մեր բանակի կորուստների մասին պաշտոնական տվյալներ պարբերաբար հրապարակվում են ադրբեջանական լրատվամիջոցներում. «Հայկական լրատվամիջոցները փորձում են որպես մեր բանակի մարտական կորուստներ փոխանցել նույնիսկ այն քաղաքացիների մասին տեղեկությունները, որոնք տարբեր պատճառներով մահացել են պահեստ արձակվելուց հետո։ Ուստի մեր քաղաքացիներին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին, ինչպես նաև սոցցանցերի օգտատերերին հորդորում ենք չկրկնել նման ապատեղեկատվությունը»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս