Խաղաղապահների ևս ութ մեքենա Խանքենդիից անարգել անցել է Լաչինի ուղղությամբ
  Խաղաղապահների ևս ութ մեքենա Խանքենդիից անարգել անցել է Լաչինի ուղղությամբ
16:34     06 01 2023    
Շուշա քաղաքի տակով անցնող Խանքենդի-Լաչին ճանապարհին պայմաններ են ստեղծվել ռուս խաղաղապահների ևս ութ մատակարարման մեքենաների շարժի համար։

Zinvor.info-ն հայտնում է, որ ապահովվել է «ԿամԱԶ» մակնիշի յոթ ավտոմեքենայի և մեկ մարդատար մեքենայի անխոչընդոտ երթևեկությունը Խանքենդիից դեպի Լաչին։

Ցուցարարները չեն խանգարում մարդասիրական նպատակներով օգտագործվող մեքենաների տեղաշարժին։

Օրվա ընթացքում Խանքենդի-Լաչին ճանապարհով երկու ուղղություններով անարգել է անցել ռուս խաղաղապահներին պատկանող 17 ավտոմեքենա։
Zinvor.info

Հեշթեգներ. Խաղաղապահներ   Ադրբեջան  


Լրահոս