«Ժողովուրդ». Հայաստանի տնտեսության նախարարը կարող է պաշտոնանկ արվել
 «Ժողովուրդ».  Հայաստանի տնտեսության նախարարը կարող է պաշտոնանկ արվել
13:30     06 01 2023    
Հայաստանի տնտեսության նախարար Վահան Քերոբյանը շուտով կարող է հրաժեշտ տալ իր պաշտոնին։

Այս մասին, ըստ Zinvor.info-յի, գրում է երևանյան «Ժողովուրդ» թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Հրապարակման համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է նրա աշխատանքից, բացի դրանից՝ նախարարն իր հայտարարությունների պատճառով հաճախ է հայտնվում անհարմար դրության մեջ։

Ելնելով դրանից, նա շուտով կարող է պաշտոնանկ արվել։ Միաժամանակ, ինչպես նշում է թերթը, իրավահաջորդ գտնել դեռ չի հաջողվել։

Ինքը՝ Քերոբյանը, չի մեկնաբանել այս տեղեկությունը։

Ըստ հրապարակման՝ Քերոբյանի հնարավոր հեռացումը կլինի հերթական հրաժարականը կառավարությունում։

Հիշեցնենք, որ Հայաստանում անցած տարեվերջին զբաղեցրած պաշտոններից ազատվել էին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Քերոբյան  


Լրահոս