Պաշտպանության նախարարության և Զինվորական դատախազության միջև ստորագրվել է համատեղ միջոցառումների ծրագիր
 Պաշտպանության նախարարության և Զինվորական դատախազության միջև ստորագրվել է համատեղ միջոցառումների ծրագիր
10:34     06 01 2023    
ԱՀ Նախագահի համապատասխան կարգադրությամբ հաստատված՝ «Ադրբեջանի Հանրապետության ազգային անվտանգության հայեցակարգի» համաձայն, 2023 թվականին Պաշտպանության նախարարության և Զինվորական դատախազության միջև ստորագրվել է համատեղ միջոցառումների ծրագիր՝ ահաբեկչության և ծայրահեղականության ցանկացած դրսևորուները կանխելու ոլորտում։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ ՊՆ-ին հղումով։

Բացի այդ, երկու կառույցների միջև ստորագրվել է ընթացիկ տարվա համատեղ միջոցառումների ծրագիր՝ օրինակարգի ամրապնդման, ադրբեջանական բանակում զինվորական կարգապահության և հանցագործությունների կանխարգելման ոլորտում։

Ծրագրի համաձայն՝ որոշվել են տարբեր կատեգորիաների զինծառայողների մասնակցությամբ նախատեսված միջոցառումների իրականացման ժամկետները, վայրերը և պատասխանատու անձինք։

2023 թվականին նախատեսվում է հանդիպումների անցկացնում՝ զորատեսակներում (ուժերի), միավորումներում, կազմավորումներում, զորամասերում և ՊՆ հատուկ ռազմաուսումնական հաստատություններում՝ ուղղված անձնակազմի իրավական գիտելիքների կատարելագործմանը, կարգապահության և իրավակարգի ամրապնդմանը, ինչպես նաև առկա խնդիրների լուծմանն ուղղված որոշակի միջոցառումների և այլ մ գործունեության իրականացումը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս