Խաղաղապահների հերթական մեքենան Լաչինից անարգել անցել է Խանքենդիի ուղղությամբ
  Խաղաղապահների հերթական մեքենան Լաչինից անարգել անցել է Խանքենդիի ուղղությամբ
10:09     06 01 2023    
Շուշա քաղաքի մոտով անցնող Խանքենդի-Լաչին ճանապարհին պայմաններ են ստեղծվել ռուս խաղաղապահների ևս մեկ մեքենայի անցնելու համար։

Դեպքի վայրում գտնվող Zinvor.info-յի աշխատակիցն ասել է, որ ապահովվել է մեքենայի անարգել շարժը Լաչինից Խանքենդի ուղղությամբ։

Ակցիայի մասնակիցները չեն խոչընդոտում մարդասիրական նպատակներով օգտագործվող մեքենաների տեղաշարժին։

Օրվա ընթացքում Խանքենդի-Լաչին ճանապարհով երկու ուղղություններով ազատ անցել է ռուս խաղաղապահներին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին պատկանող 21 մեքենա։
Zinvor.info

Հեշթեգներ. Խաղաղապահներ   Ադրբեջան  


Լրահոս