Պաշտպանության նախարարությունից
Zinvor.info-յին հայտնել են, որ Զ.Հասանովը լսել է՝ ցամաքային զորքերի մարտական կառավարման կենտրոնի օպերատիվ պայմանների մասին հաշվետվությունները և համապատասխան հանձնարարկաններ է տվել՝ ծառայողական և մարտական գործունեության հետ կապված։
Այնուհետև ցամաքային զորքերի ղեկավարության հետ անցկացված ծառայողական խորհրդակցությանը վերլուծվել են կատարված աշխատանքները, տրվել են հանձնարարականներ՝ զինծառայողների մարտունակության ու պրոֆեսիոնալիզմի մշտապես բարձր մակարդակի վրա պահելու, ստորաբաժանումների և հրամանատարական կետերի գործնական պարապմունքների անցկացման վերաբերյալ։
Զ.Հասանովը հրամանատարական կազմի ուշադրությանն է ներկայացրել՝ Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից ադրբեջանական բանակի առջև դրված խնդիրները։ Նա հանդիպման մասնակիցներին հաջողություններ է մաղթել 2023 թվականին: