Իլհամ Ալիև. Հաջողությամբ իրականացվում է «Մեծ վերադարձ» ծրագիրը
  Իլհամ Ալիև.  Հաջողությամբ իրականացվում է «Մեծ վերադարձ» ծրագիրը
10:12     01 01 2023    
Հաջողությամբ իրականացվում է նաև «Մեծ վերադարձ» ծրագիրը։ Մի շարք քաղաքներում շինարարական աշխատանքներն արդեն մեծ թափ են ստացել։ Առաջին հերթին՝ Շուշայում, միաժամանակ Աղդամում, Ֆիզուլիում, Զանգիլանում, Լաչինում լայնածավալ ստեղծագործական աշխատանք է տարվում, կառուցվում են հիվանդանոցներ, դպրոցներ, բնակելի շենքեր։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին ասել է նախագահ Իլհամ Ալիևը Համայն աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրվա և Նոր տարվա կապակցությամբ ժողովրդին հղած ուղերձում:

Նախագահի խոսքով, արդեն հաստատվել են տասից ավելի գյուղերի գլխավոր հատակագծերը, որոնցից մի քանիսի հիմքն անձամբ ես եմ դրել։

«Ընդհանուր առմամբ, պետք է ասեմ, որ կազմվել և հաստատվել են բոլոր ազատագրված քաղաքների ու գյուղերի գլխավոր հատակագծերը։ Բոլոր աշխատանքները կիրականացվեն այդ գլխավոր հատակագծերի հիման վրա։ Միևնույն ժամանակ, մեր բոլոր ծրագրերն արտացոլված են «Մեծ վերադարձ» ծրագրում, և ես վստահ եմ, որ հարյուր հազարավոր նախկին հարկադիր վերաբնակներ մոտ ապագայում կվերադառնան իրենց հայրենի հողեր»։

Ադրբեջանի նախագահը հավելել է, որ դրան զուգահեռ ընթանում են ականազերծման աշխատանքներ։ «Ցավոք, Հայաստանը մեզ չի տրամադրել ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզները։ Հետպատերազմյան շրջանում ականների պայթյունի հետևանքով մոտ 300 ադրբեջանցի կա՛մ մահացել է, կա՛մ էլ ծանր վիրավորվել»։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս