Լաչինի շրջանում շահագործման են հանձնվել նոր ռազմական օբյեկտներ - ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Լաչինի շրջանում շահագործման են հանձնվել նոր ռազմական օբյեկտներ -  ՏԵՍԱՆՅՈՒԹ
11:24     30 12 2022    
Ադրբեջանական բանակի նյութատեխնիկական աջակցության հետագա բարելավման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությանը։

Լաչինի շրջանի տարածքում շահագործման են հանձնվել նորակառույց տեղակայման կետեր։ Պաշտպանության նախարարի տեղակալները՝ Նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Նիզամ Օսմանովը և Ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Էնվեր Էֆենդիևը Լաչինում այցելել են մի քանի մարտական դիրքեր և շահագործման հանձնել տեղակայման կետեր։

Զեկուցվել է, որ զինծառայողները աչալուրջ ծառայում են մարտական դիրքերում և հպարտ են, որ պաշտպանում են Հայրենիքը։

Տեղակայման կետերում կառուցվել են շտաբի շենքեր, ճաշարաններ, զինանոցներ, բուժկետներ, զորանոցներ, բաղնիք-լվացքատներ, պահեստներ և ավտոպարկեր։ Առկա է կենտրոնացված ջեռուցման համակարգ, գեներատորներ և արևային մարտկոցներ։ Տարածքում իրականացվել են բարեկարգման աշխատանքներ, տնկվել են տարբեր ծառեր։

Այնուհետև ստուգվել է անձնակազմի մարտունակությունը։ Զինվորականները բարձր պրոֆեսիոնալիզմով կատարել են մարտական պատրաստության տարբեր տարրերի վերաբերյալ մարտավարական առաջադրանքները։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Բանակ  


Լրահոս