«Սա կեղծիք է». Զախարովան մեկնաբանել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունները
  «Սա կեղծիք է».  Զախարովան մեկնաբանել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունները
18:04     29 12 2022    
"Սա կեղծիք է": Այսպես, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է՝ Երևանին միութենական պետությանը անդամագրվելուն «ստիպելու» և արտատարածքային միջանցք տրամադրելու մասին հայտարարությունները։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին նա ասել է՝ մեկնաբանելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը կոչ է արել հայ պաշտոնյաներին, ովքեր ասում են, որ Մոսկվան ստիպում է Հայաստանին դառնալ միութենական պետության անդամ՝ ներկայացնել փաստեր և ապացույցներ։

«Եթե նրանք նման հայտարարություններ են անում և պահանջներ են ներկայացնում կոնկրետ երկրի դեմ, ապա պետք է փաստեր ներկայացնեն։ Ինչպե՞ս է տեղի ունեցել հարկադրանքը՝ ընկերական մթնոլորտում, մի բաժակ կարմիր գինու վրա, թե՞ կոշտ տեղի ունեցավ այս պարտադրանքը։ Սա պետք է հասկանալ: Պետք է գոնե որոշ փաստեր լինեն։

Այնուհետև մենք կկարողանանք լրացուցիչ մեկնաբանություններ անել և ինչ-որ բան ավելացնել Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարի կողմից արդեն ասվածին»,- նշել է Զախարովան։

«Ոչ ոք Երևանին նույնպես իր վերահսկողությունից դուրս միջանցք չի պարտադրում։ Ենթակառուցվածքների ապաշրջափակման եռակողմ խումբը քննարկում է տարբերակներ, որոնցում ինքնիշխանությունը պատկանում է այն կողմին, ում տարածքով անցնում են ճանապարհները», - հավելել է Մարիա Զախարովան։
Zinvor.info

Հեշթեգներ. Զախարովա   Գրիգորյան  


Լրահոս