Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Դեկտեմբերի 29-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ եթե Ռուսաստանի Դաշնությունը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարող ապահովել անվտանգությունն ու կայունությունը Լեռնային Ղարաբաղում, ապա պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որպեսզի ստանալ ՄԱԿ-ի մանդատ խաղաղապահ կոնտինգենտի համար կամ ուղարկել հավելյալ բազմազգ խաղաղապահ զորախումբ:
«Միջազգային խաղաղապահները կարող են ներգրավվել, եթե հակամարտության երկու կողմերն էլ համաձայնեն դրան։ Եվ սա ոչ միայն Հայաստանն է, այլև Ադրբեջանը»,- ընդգծել է Պեսկովը։