«Հրապարակ». Փաշինյանի կուսակցությունում չկա գաղափարական միասնություն և նպատակ. Իրար տակ են փորում
  «Հրապարակ».  Փաշինյանի կուսակցությունում չկա գաղափարական միասնություն և նպատակ.  Իրար տակ են փորում
14:10     27 12 2022    
Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում չկա գաղափարական միասնություն և նպատակ. Իրար տակ են փորում:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին գրում է «Հրապարակ» թերթը:

«Իշխող կուսակցությունում անհաշտ մթնոլորտ է ձևավորվել, կան խմբեր, որոնք մինչև հոգու խորքն ատում են իրար և իրար տակ են փորում։ Օրինակ, վարչապետի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարաբերություններն են լարվել, ըստ այդմ՝ նրանց թիմակիցների փոխհարաբերություններն էլ են անկառավարելի դարձել։

Խիստ սրված են նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ու վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հարաբերությունները։ Դրանք անվերադարձ փչացել են այն պահից, երբ Ալեն Սիմոնյանը քար է գցել Արայիկ Հարությունյանի՝ ՀՀ նախագահ դառնալու երազանքի վրա՝ առաջարկելով և ամեն ինչ անելով, որ այդ պաշտոնը զբաղեցնի Վահագն Խաչատուրյանը։

Խմբակցությունում էլ կան մի քանի փոքր խմբեր, որոնք միմյանց չեն հանդուրժում։ Եվ բոլորը միասին տանել չեն կարողանում Արսեն Թորոսյանին, ով բացահայտեց ՔՊ ընտրությունների կեղծիքները։ Երբեմնի հեղափոխական թիմակիցների շահերն ու նպատակներն այլևս խիստ տարբեր են, չկա գաղափարական միասնություն, և ամենակարևորը՝ նրանք տարբեր եկամուտներ ունեն, ինչն ամենամեծ դժգոհությունների պատճառն է», - գրում է թերթը:
Zinvor.info

Հեշթեգներ. Փաշինյան   Հայաստան  


Լրահոս