Այս մասին տեղեկացնում է
Zinvor.info-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքին:
«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը, որը սրվել է Լաչինի միջանցքի շրջափակման և տարածաշրջանում հանքերի շահագործման շուրջ կողմերի տարաձայնությունների պատճառով։
Լավրովն ընդգծել է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև առանց խոչընդոտների կապի ապահովման վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների անշեղորեն կատարման անհրաժեշտությունը։
Կողմերն ափսոսանք են հայտնել՝ կապված դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսված հանդիպմանը մասնակցելուց Երևանի հրաժարման հետ, որի ընթացքում պետք է քննարկվեին խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցերը։
Բացի այդ, շեշտը դրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի, ինչպես նաև 2022-ի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ռիթմիկ աշխատանքի շարունակման կարևորության վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ։