Պեսկովը պատասխանել է ՀՀ վարչապետ Փաշինյանին
 Պեսկովը պատասխանել է ՀՀ վարչապետ Փաշինյանին
15:32     22 12 2022    
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերին: Փաշինյանն այսօր հայտարարել էր, թե «նրանք չեն ապահովել Լաչինի միջանցքի անձեռնմխելիությունը և չեն խանգարել Ադրբեջանին արգելափակել այն»:

Ինչպես տեղեկացնում է «Կոմերսանտ»-ը, Դմիտրի Պեսկովը նշել է, որ խաղաղապահները գործում են համաձայնագրերի տառին և ոգուն համահունչ:

«Ռուս խաղաղապահները Ղարաբաղում անում են հնարավոր ամեն բան` կարգն ու հանգստությունը պահպանելու համար, գործում են համաձայնությունների տառին և ոգուն համապատասխան: Ռուս խաղաղապահներն անում են հնարավոր ամեն բան՝ կարգ ու խաղաղություն պահպանելու համար այն տարածքներում, որտեղ նրանք աշխատում են: Եվ նրանք գործում են բացառապես երկրների միջև ստորագրված համապատասխան փաստաթղթերի տառին և ոգուն համահունչ: Մենք, անկասկած, մեր հայ գործընկերների և դաշնակիցների հետ կշարունակենք այդ թեմայով քննարկումները»,- ասել է Պեսկովը:
Zinvor.info

Հեշթեգներ. Պեսկով   Փաշինյան  


Լրահոս