Փաշինյանի կուսակցությունում դժգոհ են նրա վերջին կադրային որոշումներից
Փաշինյանի կուսակցությունում դժգոհ են նրա վերջին կադրային որոշումներից
12:53     22 12 2022    
Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում դժգոհ են վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին կադրային որոշումներից։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին գրում է Հրապարակ թերթը։

Հրատարակության տվյալներով՝ բանը նրանում է, որ առանցքային պաշտոններում նշանակվում են անկուսակցականներ։ Հրատարակությունը հիշեցնում է, որ սկզբում փոխվարչապետի պաշտոնից հեռացվեց կուսակցության անդամ Համբարձում Մաթևոսյանը, նրան փոխարինեց անկուսակցական Տիգրան Խաչատրյանը, ով դեռ նախկին իշխանությունների օրոք աշխատում էր կառավարությունում։ Մինչդեռ փոխվարչապետի պաշտոնին հավակնում էին վարչապետի աշխատակազմի ներկայիս ղեկավար, կրթության և գիտության նախկին նախարար Արայիկ Հարությունյանը, ինչպես նաև Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։

Անկուսակցական Վահե Հովհաննիսյանն իր հերթին դարձավ ֆինանսների նախարար, իսկ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գլխավորեց Ժաննա Անդրեասյանը, ով նույնպես չի հանդիսանում կուսակցության անդամ։ Այս առումով, ինչպես նշում է հրատրակությունը, իշխող կուսակցությունում կարծում են, որ Փաշինյանը հիասթափված է իր համախոհներից։
Zinvor.info

Հեշթեգներ. Փաշինյան   Հայաստան  


Լրահոս