Նախագահ Ալիև. Սերբիան և Ադրբեջանը միշտ աջակցել և աջակցում են միմյանց տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը
  Նախագահ Ալիև.  Սերբիան և Ադրբեջանը միշտ աջակցել և աջակցում են միմյանց տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը
17:45     21 12 2022    
Սերբիան և Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են, ռազմավարական գործընկերության վերաբերյալ մի շարք փաստաթղթեր են ստորագրվել։ Մենք միշտ աջակցել և աջակցում ենք միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, և այս քաղաքականությունը կմնա անփոփոխ։

Այս մասին, ըստ Zinvor.info-յի, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ դեմառդեմ հանդիպումից հետո մամուլի ասուլիսում։

«Մենք միջազգային իրավունքի կողմնակիցներ ենք և վստահ ենք, որ երկրների միջև հարաբերությունները կարող են կարգավորվել միայն միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա։ Իհարկե, մեզ շատ է մտահոգում այս ոլորտում աշխարհում նկատվող երկակի չափանիշների դրսևորումները։ Միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները պետք է հիմք հանդիսանան բոլոր երկրների համար»,- ընդգծել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Սերբիա  


Լրահոս