Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում հայտարարել է՝ Միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի խորհրդարանական կոմիտեի նախագահ Սամեդ Սեիդովը։
Պատգամավորն ասել է, որ, ցավոք, Ֆրանսիան, ձգտելով սովորեցնել Ադրբեջանին, իր տարածքում խախտում է այդ արժեքները. «Այսօր Ֆրանսիան Կորսիկայում լիովին անմարդկային քաղաքականություն է վարում։ Այնտեղ մարդիկ ցանկանում են խոսել իրենց լեզվով։ Ի պատասխան՝ Ֆրանսիան սպանում է այդ մարդկանց։ Նրանք բանտերում սպանում են իրենց քաղաքական հակառակորդներին։ Ֆրանսիան իրավունք չունի աջակցելու Ադրբեջանում անջատողական ուժերին: Այսօր մենք Ֆրանսիային կոչ ենք անում պաշտպանել մարդու իրավունքները Կորսիկայում։ Այս հարցը պետք է բարձրացվի ՄԱԿ-ում։ Քանի որ Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է։ Ադրբեջանն այժմ այն չէ, ինչ եղել է նախկինում: Մենք տեսանք, թե երկակի ստանդարտներով և սուբյեկտիվ մոտեցմամբ ինչպիսի պահանջներ ներկայացվեցին Ադրբեջանին։ Այսօրվա Ադրբեջանը տարածքային ամբողջականությունը վերականգնած և հզոր ազդեցություն ունեցող երկիր է, այն պետություն է, որն աշխարհին պետք է։ Ֆրանսիան պետք է իմանա, որ մենք հանդես ենք գալու այս անօրինական քայլերին դեմ»։