ԱՀ ՊՆ. Ազատագրված տարածքներում ինժեներական աշխատանքները շարունակվում են - ՏԵՍԱՆՅՈՒԹ
  ԱՀ ՊՆ.  Ազատագրված տարածքներում ինժեներական աշխատանքները շարունակվում են -  ՏԵՍԱՆՅՈՒԹ
12:30     19 12 2022    
Ադրբեջանական բանակի հաղթանակով ավարտվեած Հայրենական պատերազմի արդյունքում՝ ազատագրված տարածքներում շարունակվում են ինժեներական աշխատանքները, հայտնում է Zinvor.info-ն՝ Ադրբեջանի ՊՆ-ին հղումով։

Պետական այլ կառույցների հետ ինժեներական զորքերի փոխգործակցության շրջանակներում այս տարվա ընթացքում՝ Քելբեջարի, Լաչինի և Դաշքեսանի շրջանների ուղղությամբ անցկացվել են ընդհանուր առմամբ ավելի քան 334 կմ մատակարարման նոր ճանապարհներ՝ բարդ ռելեֆով շրջաններում, այդ թվում դժվարանցանելի տեղանքներում ստորաբաժանումների գործունեությունը ապահովելու համար։

Բացի այդ, 2022 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Քելբեջարի, Լաչինի և Դաշքեսանի շրջանների ուղղությամբ ավտոմեքենաների և զինտեխնիկայի անվտանգ և անխափան տեղաշարժն ապահովելու նպատակով՝ ինժեներական զորքերի զորամասերի և ստորաբաժանումների կողմից ձնածածկից մաքրվել է 2564 կմ ճանապարհ:

Ազատագրված տարածքներում ինժեներական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումները շարունակվում են:

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս