Հայ զինվորականները պարգևավճարից զրկվել են
Հայ զինվորականները պարգևավճարից զրկվել են
12:11     17 12 2022    
Հայաստանի պաշտպանության նախարարության աշխատակիցները դժգոհում են, որ այս տարի նրանց կզրկեն 13-րդ աշխատավարձից (տարեկան պարգևավճարից)։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, Երևանի «Հրապարակ» թերթը գրում է, որ 13-րդ աշխատավարձը չեն ստանա ո՛չ բանակի սպաներն ու ենթասպաները, ո՛չ էլ ՊՆ կենտրոնական ապարատի աշխատակիցները։

«Նախկինում՝ տարեվերջին, մենք ստանում էինք պարգևավճար, բայց այս անգամ այն կստանան բոլորը, բացի մեզանից», - հրատարակությանն ասել է ՀՀ ՊՆ վարչություններից մեկի աշխատակիցը։

Հայաստանի պաշտպանական գերատեսչության մեկ այլ աշխատակիցը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ամեն տարի նոր տարուց առաջ իրենց ասում են, որ փող չկա։

«Բոլոր գերատեսչություններին փող են տվել, իսկ մեզ՝ ոչ, դրա համար էլ այստեղ ապստամբում են»,- ասել է նա։

«Փորձեցինք պարզաբանում ստանալ ՊՆ ներկայացուցչից, սակայն մեր հարցին կարող են պատասխանել միայն երկուշաբթի օրը՝ գրավոր հարցում ստանալուց հետո։ Հավանաբար, պաշտպանության նախարարի պաշտոնավարման 5 ամիսը քիչ էր ռիթմի մեջ մտնելու և տարրական հարցումներին օպերատիվ պատասխանելու համար։

Իսկ այս թեմային առնչվող մարդիկ ասում են, որ բանակի նկատմամբ վատ վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի քաղաքականության և ծրագրի մասն է, դրանով նրանք վարկաբեկում են բանակը, զինծառայությունը, որ մարդիկ հեռանան համակարգից և Հայաստանը զինաթափվի՝ կատարելով Ալիևի հաջորդ պահանջը»,- գրում է թերթը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Բանակ  


Լրահոս