Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն՝ վկայակոչելով հայկական լրատվամիջոցներին, այս մասին չորեքշաբթի խորհրդարանի ամբիոնից ասել է՝ Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։
«Ես ավելի քան վստահ եմ, որ Ռուսաստանը ուզում է մեզ ներքաշել Ադրբեջանի հետ պատերազմի մեջ։ Նրանք անհամբեր սպասում են, թե, երբ ղարաբաղցիները չեն դիմանա, նռնակ կնետեն, սպասում են, թե, երբ նոր «Լաչինի ճանապարհ» կգտնեն անտառներով։ Իմ կարծիքով, Ռուսաստանը փորձում է հրաժարվել Ղարաբաղից և դրա դիմաց Հայաստանը ստանալ Ադրբեջանից։ Մենք պետք է դա հասկանանք և ուղիղ բանակցությունների գնանք Ադրբեջանի և մեր գործընկերների հետ։ Ռուսաստանը մեզ ուզում է ներքաշել պատերազմի մեջ»,- հայտարարել է Խաչատրյանը։
Նա նաև համարում է, որ ստեղծված իրավիճակը «պատիժ է» այն բանի համար, որ Հայաստանը կիսել է Ռուսաստանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում։
«Ռուս խաղաղապահները, մինչև ատամները զինված, հետևում էին, թե ինչպես են մի քանի բաշի-բազուկներ վրաններ տեղադրում: Գոնե ինչ-որ խաղաղապահ մոտեցել ու ասել է՝ միջանցքը մի՞ փակեք»,- ինքն իրեն հարցրել է նա։
Դրանից հետո Խաչատրյանն առաջարկել է դիմել Արևմուտքի օգնությանը։
«Մենք պետք է խնդրենք մեր օտարերկրյա գործընկերներին օգնել մեզ և պահանջել, որ Ռուսաստանը կա՛մ կատարի իր պարտավորությունները, կա՛մ հրաժարվի իր պարտավորություններից»,- ասել է նա։