Մեհսեթի Հուսեյնովա. Զինված ռուս խաղաղապահները խոչընդոտում են մոնիտորինգին
  Մեհսեթի Հուսեյնովա.  Զինված ռուս խաղաղապահները խոչընդոտում են մոնիտորինգին
17:10     12 12 2022    
Զինված ռուս խաղաղապահները խոչընդոտներ են ստեղծում Ադրբեջանի քաղաքացիական հասարակության խաղաղ ակտիվիստների կողմիգ դիտարկում անցկացնելու համար։

Այս մասին Zinvor.info-յին ասել է՝ Էկոլոգիայի և բնական պաշարների նախարարությանը կից Հանրային խորհրդի փոխնախագահ Մեհսեթի Հուսեյնովան, ով մասնակցում է Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանում ՌԽՔ-ի ժամանակավոր տեղակայման տարածքում բնապահպանական ահաբեկչության դեմ բողոքի ցույցին։

Նրա խոսքով, Լաչինի միջանցքի հատվածում այս պահին շարունակվող հանրահավաքն ուղղված է՝ ի նշան հայերի կողմից իրականացվող էկոլոգիական տեռորի դեմ բողոքի։

«Հայկական օկուպացիայի 30 տարիների ընթացքում Ադրբեջանի էկոլոգիային լուրջ վնաս է հասցվել։ Եվ այսօր մեր թշնամիները ծառահատումներով, ոսկեբեր, պղնձամոլիբդենային հանքավայրերի ապօրինի շահագործմամբ երկրում շարունակում են էկոլոգիական տեռորը։

Արդեն մի քանի ժամ է՝ մենք պահանջում ենք հանդիպում ՌԽՔ-ի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։ Բայց ոչ նա, ոչ էլ այլ պատասխանատու անձինք չցանկացան հանդիպել մեզ հետ։ Մենք այստեղ ենք մնալու մինչև վերջին պահը, քանի դեռ ՌԽՔ-ի հրամանատարությունը չի պատասխանել մեր պահանջներին։ Դրա համար մենք վրաններ ենք տեղադրել այստեղ»,- ասել է Մ.Հուսեյնովան:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Խաղաղապահներ  


Լրահոս