Ադրբեջանցի գրող. Ռուս խաղաղապահները սպասարկում են անջատողականների շահերը
  Ադրբեջանցի գրող.  Ռուս խաղաղապահները սպասարկում են անջատողականների շահերը
15:40     12 12 2022    
Ցավոք սրտի, այսօր մենք տեսնում ենք, որ ռուս խաղաղապահները իրենց գործառույթները կատարելու փոխարեն սպասարկում են խամաճիկ անջատողական վարչակարգի շահերը։

Այս մասին Zinvor.info-յին ասել է գրող Գան Թուրալըն (Ջաֆարով), ով մասնակցում է՝ Ղարաբաղի տնտեսական շրջանում ՌԽԶ ժամանակավոր տեղակայման տարածքում բնապահպանական ահաբեկչության դեմ բողոքի ակցիային։

«Չնայած նրան, որ այդ հողերը Ադրբեջանի տարածքն են, մեզ թույլ չեն տալիս այստեղ կիրառել երկրի իրավասությունը։ Եվ այս իրավիճակը ստեղծվել է ռուս խաղաղապահների անգործության պատճառով։ Եվ մենք, որպես ակտիվիստներ, բողոքում ենք սրա դեմ և պահանջում ենք ապահովել ադրբեջանական ժողովրդի և պետության շահերը»,- ասել է նա։

Հոդվածագիրը հիշեցրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերն այն մասին, որ Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայերը Ադրբեջանի հավասար քաղաքացիներ են։ «Մենք պետք է նրանց հետ երկխոսության ձև կառուցենք։ Այս հարցում և՛ ադրբեջանական, և՛ հայկական կողմերը երկխոսության պատրաստակամություն են հայտնում։ Սակայն երրորդ ուժերն ամեն կերպ խոչընդոտում են դրան»,- ընդգծել է Գան Թուրալըն։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Խաղաղապահներ