Ներկայացվել է Զանգիլանի հինգերորդ բնակելի համալիրի նախագիծը
 Ներկայացվել է Զանգիլանի հինգերորդ բնակելի համալիրի նախագիծը
12:27     05 10 2024    
Տարածվել են Զանգիլանի հինգերորդ բնակելի համալիրի նախագծի կադրերը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, համալիրի նախագծի կադրերը X սոցցանցի իր պաշտոնական էջում հրապարակել է Ադրբեջանի քաղաքաշինության և ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ Անար Գուլիևը։

Նշենք, որ հոկտեմբերի 3-ին ԱՀ նախագահ Իլհամ Ալիևը Զանգիլան քաղաքում դրել է հինգերորդ բնակելի համալիրի հիմքը։

Բնակելի համալիրը տեղակայված է քաղաքի կենտրոնական մասում։ Համալիրի տարածքը գտնվում է դպրոցից և մանկապարտեզից, Զանգիլան Կոնգրես կենտրոնից և քաղաքային զբոսայգուց ոչ հեռու։
Zinvor.info

Հեշթեգներ. Զանգիլան   Ադրբեջան