Մեր հզորությունը տարեցտարի միայն կավելանա. Ալիև
  Մեր հզորությունը տարեցտարի միայն կավելանա. Ալիև
18:43     04 10 2024    
Ինչպես Հարավային Կովկասում Ադրբեջանի հզորացման, այնպես էլ ավելի լայն աշխարհագրական տարածությունում այն կարևոր երկրի վերածելու գործընթացն այսուհետ էլ հաջողությամբ կշարունակվի:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 4-ին Ջաբրայիլի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը:

«Վստահ եմ, որ մեր քաղաքականությունն է դա թելադրում, սա ցույց է տալիս մեր ներուժը: Մեր ուժը՝ մեր քաղաքական կշիռը, մեր տնտեսական հզորությունը, մեր ռազմական հզորությունը տարեցտարի միայն կավելանա: Ես սա ասում եմ լիակատար վստահությամբ»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Ադրբեջան